Տնտեսություն 

Չինաստանին մտահոգում է Հյուսիսային Կորեայի պահվածքը

analitik.am

Պեկինը, զգուշորեն մեկնաբանելով Հյուսիսային Կորեայում Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Չան Սոն Թհեկի մահապատժից հետո ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանման հույս է հայտնել:


Դատելով տեղական մամուլի հրապարակումներից՝ Չինաստանին անհանգստացնում է տարածաշրջանում, առաջին հերթին՝ իր սահմանին իրավիճակի ապակայունացման հնարավորությունը: Բացի այդ, մտավախություն կա, որ Հյուսիսային Կորեայում ներքաղաքական  կոնֆլիկտները կարող են ազդել երկրի տնտեսական շահերի վրա:


Չինաստանն ու Հյուսիսային Կորեան տնտեսական մի շարք խոշոր նախագծեր ունեն, այդ թվում՝ առեւտրի բնագավառում:


Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին ՍինչԺուում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու մասին, իր հերթին Չինաստանը Դանդուն քաղաքում 2014թ. սահմանային առեւտրի համալիր էր մտադրվում ստեղծել: Նախագծի արժեքը 2 մլրդ յուան /325,8 մլն դոլար/ է:


«Չինացի վերլուծաբանները ենթադրում են, որ է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քեռու մահապատիժը երկրի տնտեսական ծրագրերի վրա էական ազդեցություն չի թողնի», - հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով China Daily-ն:


Չան Սոն Թհեկը բարձրաստիճան պաշտոնյա էր, որը  Չինաստանի հետ տնտեսական համագործակցության բանակցություններն էր վարում:


Նաև ընդգծվում է, որ Չինաստանը շարունակում է հետևել Փհենյանին և հույս ունի, որ դրա ներկա քաղաքականության մեջ խոշոր փոփոխություններ չեն լինի:

Նույն շարքից