Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե հակադարձ քայլերի չի սպասում արդյո՞ք գործարարների կողմից, հայտարարեց. «Մտածում եք, որ որևէ մեկը կարող է հակադարձ քայլ անե՞լ»:
Փաշինյանը նաև նշեց, որ կառավարության գործողությունների արդյունքում գործարարները միայն շահելու են. «Ես արդեն ասել եմ, որ գործարարներն ազատվում են կոռուպցիոն բոլոր պարտավորություններից: Ես նրանց շատ մեծ գումարներ եմ նվիրել, և նրանք պետք է դա ըստ արժանավույնը գնահատեն»: