Տնտեսություն 

Հոսանքը կէժանանա, բայց ոչ բոլորի համար

analitik.am

Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ գազի և հոսանքի սակագների մասով կարող են  վերանայումներ լինել միայն անապահով ընտանիքների համար, որոնց թվաքանակը հասնում է 110-120 հազարի. «Վերջնական թիվը կճշտենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և ՀԷՑ-ի հետ: Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ հնարավորություն ունենք անապահով ընտանիքների համար 10 դրամի չափով էժանացնել էլեկտրաէներգիայի սակագինը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ ժամկետներում կարելի կլինի դա անել, նախարարն ասաց, որ դա կարելի է անել կամ ՀԾԿՀ-ի հետ աշխատելով, կամ՝ ՀԷՑ-ի: Գրիգորյանն ասաց, որ Տաշիր ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և ընկերությունը պատրաստ է իր շահույթի հաշվին անապահով ընտանիքներին ավելի էժան հոսանք վաճառել. «Եթե մենք Տաշիր ընկերության հետ աշխատելով ենք էժանացնում հոսանքը, հարկերը չեն նվազում, այսինքն պետական բյուջեում սպասվող մուտքերը չեն պակասի»:

Փաշինյանն ասաց, որ ասվածն ընդունում են որպես ի գիտություն: Վարչապետը նաև խոսեց ռիսկերի մասին, որոնք նախարարը նշել էր հոսանքի և գազի գինը նվազեցնելու համար՝ հայտարարելով, որ չխոսվեց այն մասին, թե կան արդյո՞ք ոլորտում ռիսկեր՝ կապված կոռուպցիայի, չարաշահումների հետ. «Ես առաջարկում եմ շարունակել ուսումնասիրությունը, առաջիկայում կգաք զեկույցի , ավելի մանրամասն այդ թեմայով քննարկում ունենալու: Պայմանավորվում ենք, որ սոցիալապես անապահովների համար սակագինն իջնելու է, իսկ մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք և եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ»:

 

 

Նույն շարքից