Տնտեսություն 

Սուպերմարկետներին կառաջադրենք վճարել չվճարած հարկերը. ՊԵԿ նախագահ

analitik.am

Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ նախկինում հայտնի պայմանավորվածությունների մասին բարձրաձայնած ցանցային առևտրով զբաղվողներին  հրավիրելու են, հաշվարկներ են իրականացնելու և առաջադրելու են չվճարած հարկերը վճարել:

ՊԵԿ նախագահի խոսքերով,  սուպերմարկետներն աշխատելու են այն դաշտում, որտեղ պետք է աշխատեն, այսինքն ԱԱՀ-ում:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ հիմա պաշտոնների են նշանակվում այնպիսի մարդիկ, ովքեր մերժված են եղել նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ և կապեր են ունեցել կոռուպցիայի հետ, Անանյանը խոսեց մասնավորապես օպերատիվ հետախուզության վարչության պետ նշանակված Կարեն Կարապետյանի մասին՝ նշելով, որ վերջինիս ճանաչում է մոտ 20 տարի, գնահատում է որպես բարձր պրոֆեսիոնալ, դրա համար էլ աշխատանքի է հրավիրել:

ՊԵԿ նախագահը կոչ արեց բոլորին հայտարարություններով դիմել համապատասխան մարմիններին, եթե այս կամ այն պաշտոնյայի հանցագործությունների մասին տեղեկություներ ունեն:

Նույն շարքից