Տնտեսություն 

Կլոր սեղան. Նախարարը էներգտիկայի բնագավառի փորձառու մասնագետներին հրավիրում է քննարկման

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հրավիրում է կլոր սեղանի շուրջ քննարկման էներգետիկայի բնագավառի բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց գիտելիքներով, առաջարկներով կարող են զորավիգ լինել Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ էներգետիկայի բնագավառի զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից:

Հանդիպումից ակնկալվում է հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում, կառուցողական մտքերի փոխանակում, որի նպատակն առկա խնդիրների վերլուծումն  ու անելիքների նախանշումն է:

 

Քննարկմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-52-47-25 հեռախոսահամարինv

Նույն շարքից