Միջազգային 

G7-ն արագ արձագանքման խումբ է ստեղծում Ռուսաստանի գործողություններին դիմակայելու համար

analitik.am

G7-ի գագաթաժողովի մասնակիցները որոշել են արագ արձագանքման խումբ ստեղծել Ռուսաստանի գործողություններին դիմակայելու համար: Ինչպես հայտնում է The Guardian-ը, կառույցը զբաղվելու է հարցերի լայն շրջանակով՝ կիբերհարձակումներից մինչև թունավորումներ:

Խմբի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ դեմ արտահայտվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ով առաջարկել էր վերականգնել G8-ը:

Մեյը հայտարարել է, թե պետք է հասկանալ, որ G8-ը դարձել է G7, քանի որ Ռուսաստանն անեքսիայի է ենթարկել Ղրիմը, բացի դրանից Ռուսաստանը կոշտ քայլերի է դիմել տարբեր ոլորտներում՝  այդ թվում, նաև Սոլսբերիում:

Բրիտանիայի վարչապետի խոսքերով, Ռուսաստանը պետք է փոխի իր մոտեցումները, եթե ցանկանում է G8-ի ձևաչափ  վերադառնալ:

 

Նույն շարքից