Սպորտ 

«Յուվենթուսը» գտել է Բուֆոնին փոխարինողին

analitik.am

Թուրինի «Յուվենթուսը» պայմանագիր է ստորագրել «Ջենովայի» դարպասապահ Մատտիա Պերինի հետ: Այս մասին հայտնում են իտալական գրանդի պաշտոնական կայքէջը:

25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Ինչ վերաբերում է տրանսֆերի արժեքին, ապա այն գնահատվել է 12 միլիոն եվրո, որը վճարվելու է 3 տարվա ընթացքում: Կոնկրետ պայմաններում տրանսֆերի արժեքը կարող է հասնել 15 միլիոնի:

Հավելենք, որ Պերինը փոխարինելու է թուրինյան ակումբի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնին:

Նույն շարքից