Տնտեսություն 

«Հյուսիս-հարավ»-ի որակյալ շինարարությունն է Բեգլարյանի գերխնդիրն է

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 17-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին` բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքը, ընդգծեցին Հայաստանի համար դրա խոշոր ռազմավարական նշանակությունը, կարևորեցին երկկողմ համագործակցությունը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս շեշտել է, որ նախարարության գերխնդիրը որակյալ ճանապարհ ունենալն է:

«Ծրագրի իրականացման ընթացքում առաջացել էին բավականին խնդիրներ: Ժամանակին կատարված համապատասխան միջամտությունից հետո դրանք արագ շտկվեցին: Այսօր աշխատանքները բնականոն ընթանում են: Թույլ չենք տալու ո՛չ շինարարական, ո՛չ վերահսկող ընկերությանը աղավաղել աշխատանքների ընթացքը, խոչընդոտել բարձր որակի ապահովումը: Բոլոր խնդիրների հիմքում ընկած է շինարարների խստապահանջ աշխատանքի և որակի ապահովումը»,-ասաց նախարարը: 

Երրորդ և Չորրորդ տրանշերին անդրադառնալով՝ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ընթացիկ փոփոխություններին, խնդիրներին արագ արձագանքելով՝ հնարավորություն կլինի հետագայում զերծ մնալ բոլոր այն դժվարություններից, որոնք եղել են Առաջին և Երկրորդ տրանշերի շինարարության ժամանակ:

Կլաուս Գերհաուզերին որակի ապահովման վերաբերյալ նախարարի մտահոգությունների առնչությամբ նշեց, որ Ասիական զարգացման բանկը ևս շահագրգռված է ծրագրի բարեհաջող ավարտով:

Նույն շարքից