Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո հավաքականում իր կարիերայի մասին.
«Դա պայմանավորված է նրանով, թե ինչպես մենք հանդես կգանք և ինչպես ամեն ինչ կդասավորվի մեզ համար: Երեք եզրափակիչներում պարտությունները բարդացրել են մեր հարաբերություններն արգենտինական մամուլի հետ: Մենք տարբեր կերպ ենք նայում եզրափակիչ դուրս գալու նշանակությանը: Այնտեղ հայտնվելը հեշտ չէ, պետք է գնահատել դա»,-հայտարարել է Մեսսին: