Տնտեսություն 

Ամերիկյան բացառիկ Manhattan սուպերմեքենան ավտոմոբիլային բարձունքում

analitik.am

ԱՄՆ-ում ևս մեկ ընկերություն է հայտնվել, որը պատրաստվում է ավտոմոբիլային բարձունքը նվաճել հզոր շարժիչի, տպավորիչ դիզայնի, հիասքանչ անվան և նորարարության միջոցով: Godsil Motorcars-ը հայտարարել է 900 ձիաուժ հզորությամբ 16 մխոցանի շարժիչով Manhattan սուպերմեքենան շուկա թողարկելու մտադրության մասին՝ հայտնում է Vesti-ն:

Ընկերությունը դեռևս ներկայացրել է նորույթի գովազդային համեստ թրեյլերը: Ապագա մոդելը հիշեցնում է Ferrari:

Նորույթ կլինի այն, որ մեքենան կաշխատի ոչ թե բարձրօկտանային բենզինով, այլ հեղուկացված բնական գազով: Բացի այդ, ժամանակակից ավտոարդյունաբերության մեջ ոչ մի ընկերություն չի թողարկում 16 մխոցանի շարժիչ՝ V ձևով դասավորված մխոցներով: 

Մեքենան կարող է 2.8 վայրկյանում զարգացնել 100 կմ/ժամ արագություն, իսկ առավելագույն արագությունը կազմում է 354 կմ/ժամ: 

Սպասվում է, որ նորույթը շուկայում կհայտնվի 2014-ի ձմռանը

Նույն շարքից