Տնտեսություն 

«Լիդիան Արմենիա»-ն չի պատրաստվում Հայաստանին դատի տալ. Այդ լուրն ապատեղեկատվություն է

analitik.am

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության դատական հայց ներկայացնելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Analitik.am- ի հետ զրույցում հայտնեցին  ընկերության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ լուրեր էին շրջանառվում այն մասին,  թե ընկերությունը պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան, պահանջելով Հայաստանի իշխանություններից $2 մլրդ, քանի որ վերջիններս չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել:

«Լիդիան Արմենիայից» ասացին, որ նման տեղեկություններ հրապարակելուց առաջ պետք է  ճշտել դրանց իսկությունը, այլապես դա կարող է վնաս հասցնել երկրի ներդրումային հեղինակությանը.

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում շինարարությունը սկսել է 2016-ին, ոսկու արդյունահանումը սկսել է 2018-ի առաջին եռամսյակում:

Ամուլսարն Հայաստանում  ամենախոշոր միջազգային ներդրումն է։

Նույն շարքից