Տնտեսություն 

Քանի՞ մարդ է մեկնել Հայաստանից և քանի՞սն են վերադարձել, ո՞ր երկրներ են գնացել

analitik.am

2013թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1780160 մարդ, մեկնել է 1888165-ը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդը կարիքի մեջ» հկ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը:


Նա նշեց, որ այսօր Միգրանտների միջազգային օրն է: Միգրացիան իր մեջ ընդգրկում է եւ արտագաղթը, և ներգաղթը։ Միգրանտների հաշվառում Հայաստանում գոյություն չունի, այդ թիվը ստանում են անուղղակի ճնապարհով՝ մեկնաների և ժամանածների թվով։


Ներկայացնելով վիճակագրությունը՝ Տաթևիկ Բեջանյանն ասաց, որ մեր երկրից ամենաշատը՝ 73 տոկոս,  մեկնել են Ռուսաստան, այնուհետեւ ԱՄՆ, Ուկրաինա և այլ երկրներ, ամենաքիչը՝ Նիդերլանդներ, Բելառուս, Թուրքիա, Բելգիա, Վրաստան։ Հայ միգրանտների ավելի քան երեք/քառորդը տղամարդիկ են, արական սեռը կազմում է միգրանտների 77 տոկոսը, իգականը՝23-ը։ Միգրանտների մեջ ամենամեծ տարիքային խումբը 26-35 տարիքային անձինք են՝ 30 տոկոս, ապա՝ 46-55-ը, այնուհետեւ՝ 36-45-ը։ Նրա փոխանցմամբ՝ աշխատանքային միգրանտները հիմնականում միջնակարգ կրթություն ունեցողներն են, այնուհետեւ՝ միջին մասնագիտական, ապա՝ բարձրագույն։


Տաթևիկ Բեջանյանը փոխանցեց նաև, որ բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումները կազմում եմ ՀՆԱ-ի 20 տոկոսը։ Դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների 80 տոկոսը ստացած գումարի 90 տոկոսը ծախսում է ընթացիկ սպառման, ապագա ներդրման, ուսուցման, հատուկ արարաղությունների համար, խուսափում են խնայողություններ կատարել բանկերում։

Նույն շարքից