Տնտեսություն 

ՀՅԴ-ն պայքարելու է, իսկ ՀՀԿ-ն դեռ պետք է քննարկի հարցը

analitik.am

Ըստ էության քվեարկվել է ոչ թե այն, որ հուլիսի 1-ից կուտակայինի պարտադիր բաղադրիչը մտնի  ուժի մեջ, այլ մեղմացվել է արդեն ուժի մեջ մտած որոշումը: Այսօր հունիսի 13-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի նախագծին հավանության տալուն:

Ռուստամյանի խոսքերով, քանի դեռ պարտադիրի բաղադրիչը կա, իրենց համար հարցը լուծված չէ, քանի որ իրենք դեմ են այդ բաղադրիչին. «Խնդիրը մնում է օրակարգում: Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչն ի վերջո հանվի»:

ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն էլ, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ չի ուզում իր կարծիքն ասել, որպեսզի ազդեցություն չունենա քննարկումների վրա. «Կքննարկենք, կորոշենք»

Նույն շարքից