Տնտեսություն 

Ռուսաստանը վերացրել է Հայաստան Վերին Լարսի անցակետով փայտի և չվերամշակված փայտանյութի մատակարարումների սահմանափակումը

analitik.am

Ռուսաստանը վերացրել է Հայաստան Վերին Լարսի անցակետով փայտի և չվերամշակված փայտանյութի մատակարարումների սահմանափակումը։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջը:

Հայտնում են, որ մատակարարման հնարավորությունը վերսկսվել է հունիսի 8-ից: Իսկ համապատասխան որոշումը կայացրել է Ռուսաստանի կառավարությունը:

2017 թվականի դեկտեմբերի 31-ից արտահանումը ժամանակավորապես դադարեցվել էր, քանի որ հատուկ կարգավորումը, որը հաստատվել էր Ռուսաստանի օրենսդրությամբ, կորցրել էր ուժը:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության այդ քայլը, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, հաստատում է երկրի մտադրությունը հետևելու եվրասիական պայմանավորվածություններին:

Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության կողմից փայտանյութերի տեղափոխման սահմանափակումը վերացվել է 2017 թ․-ի հունվարին: Այդ ժամանակ ռուս և հայ գործարարները հնարավորություն են ստացել 2017 թ․-ի հունվարի 7-ից դեկտեմբերի 31-ը Վերին Լարսի անցակետով Հայաստան ուղարկել փայտանյութեր: Նոր կարգավորումը նման հնարավորություն է տրամադրում անժամկետ:

Ինչպես նաև նշվում է, որ Ռուսաստանից փայտանյութերի մատակարարումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, նախևառաջ՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Բացի այդ, ընդունված քայլը նպաստում է միության բոլոր երկրների առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Նույն շարքից