Սպորտ 

Աշխարհի առաջնությունից մեկ օր առաջ Իսպանիայի հավաքականի մարզիչը հեռացվեց պաշտոնից

analitik.am

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնել է Իսպանիայ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը:

«Մենք շնորհակալ ենք Խուլենին այն ամենի համար, ինչ նա արեց հավաքականի համար: Նա հավաքականին օգնեց հայտնվել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, սակայն մենք ստիպված ենք նրան հեռացնել»,-ասել է Ռուբլիալեսը:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Լոպետեգին գլխավորելու է Արքայական ակումբը՝ փոխարինելով Զինեդին Զիդանին:

Նույն շարքից