Սպորտ 

Հայտնի է, թե որտեղ է տեղի ունենալու 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

analitik.am

2026 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Նման որոշում կայացվել է այսօր՝ հունիսի 13-ին, Մոսկվայում ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ: Միասնական հայտը ստացել է ձայների 67 տոկոսը:

Հավելենք, որ բացի վերոնշյալ երեք երկրներից, աշխարհի առաջնությունն անցկացնելուն հավակնում էր Մարոկկոն:

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ աշխարհի առաջնության համար Մարոկկոն պետք է կառուցեր 9 մարզադաշտ և վերականգներ գոյություն ունեցող 5 մարզադաշտը, այնինչ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի դեպքում ներկայացվել է 17 մարզադաշտ, որոնցից միայն 6-ը պետք է վերակառուցվեն:

Նույն շարքից