Տնտեսություն 

Ցանկալին՝ իրականության փոխարեն. Հողի հարկի պարտքերը մնալու են

analitik.am

Այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, դիմելով կառավարությանը, ցանկացավ ճշտել իրականությանը համապատասխանում են արդյո՞ք այն խոսակցությունները, որ հողի հարկի մասով տարիների ընթացքում կուտակված պարտքի հարցում որոշակի զիջումներ են լինելու:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ցավոք շատ հաճախ փորձ է արվում ցանկալին իրականության փոխարեն անցկացնել. «Այս դեպքում սա ավելի շատ ցանկություն է, քանի որ այսպիսի քննարկում դեռ չի եղել: Բայց պետք է ասեմ, որ մենք հարկային համակարգը վերլուծելու, քննարկելու և գնահատելու փուլում ենք գտնվում: Ակնկալում եմ, որ կգտնենք մի այնպիսի փոխզիջումային տարբերակը, որը կբավարարի կողմերին»:

Նույն շարքից