Տնտեսություն 

Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկվել են ռոումինգի գործակցության հեռանկարները

analitik.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ  և լիազոր դեսպան  Լուկաս Գասսերին։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձավ հայ-շվեյցարական կապերի ամրապնդման հնարավորություններին: Նա ընդգծեց մեր երկրի պատրաստակամությունը՝ ներդնելու բոլոր ջանքերն ավելի բարելավելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
Նշվեց, որ արդեն իսկ որոշակի հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն կա նաև մեծ պոտենցիալ մյուս ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու և առաջ մղելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռոումինգի և հեռահաղորդակցության ոլորտի գործակցության հեռանկարները, բեռնափոխադրումների ոլորտում Շվեյցարիայի աջակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նույն շարքից