Տնտեսություն 

Ռուսաստանում հայտարարել են թոշակային տարիքի բարձրացման մասին

analitik.am

ՌԴ վարչապետ Դմիտրի  Մեդվեդևը հայտարարել է Ռուսաստանում 2019 թվականից թոշակային տարիքի բարձրացման մասին: Այս մասին վարչապետը խոսել է այսօր՝ հունիսի 14-ին, կայացած կառավարության նիստի ժամանակ:

Տղամարդկանց համար թոշակային տարիք սահմանվել է 65 տարեկանը, կանանց համար՝ 63-ը: Որոշ քաղաքացիների համար հին թվերը կպահպանվեն: Հարկ է նշել, որ այս փոփոխությունը կատարվելու է փուլային տարբերակով՝ տղամարդկանց դեպքում՝ մինչև 2028 թվականը, կանանց՝ մինչև 2034 թվականը:

Մեդվեդևի կարծիքով, Ռուսաստանում ստեղծվել են բավարար պայմաններ այս փոփոխության համար, դրա համար էլ այն իրականացվում է:

 

Նույն շարքից