Տնտեսություն 

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը կքննարկվի Մոսկվայում

analitik.am

Մոսկվայում դեկտեմբերի 24-ին կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:


Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահները կքննարկեն ՄՄ ու միասնական տնտեսական տարածքի անդամ –պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորման ընթացքը: Կքննարկվեն նաև Հայաստանի ու Ղրղըզստանի ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզները»:


Հանդիպման արդյունքում ծրագրվում է կնքել մի շարք համատեղ որոշումներ միասնական մաքսային քաղաքականության ոլորտում:

Նույն շարքից