Սպորտ 

Սաուդցի ֆուտբոլիստներին կպատժեն ռուսներից պարտության համար

analitik.am

Սաուդյան Արաբիայի մի քանի ֆուտբոլիստ կարգապահական տույժի կենթարկվի ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Ռուսաստանի հավաքականից պարտություն կրելու համար: Այս մասին հայտարարել է թագավորության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ադել Իզզատը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է դարպասապահ Աբդալլահ ալ-Մահյուֆին, հարձակվող Մոհամմադ աս-Սահլավին և պաշտպան Ումար Հավսավիին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության առաջին հանդիպումն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով՝ 5:0 հաշվով:

 

Նույն շարքից