Տնտեսություն 

Ռուսաստանն Ուկրաինան փրկեց սնանկացումից

analitik.am

Առանց ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների Ուկրաինային սնանկացում եւ սոցիալական կոլապս էր սպասվում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:


«Ինչ էր սպասվում Ուկրաինայի՞ն: Պատասխանն ակնհայտ է. սնանկացում և սոցիալական կոլապս: Ահա թե ամանորյա ինչ նվեր էր սպասվում Ուկրաինային այդ դեպքում», - ասել է Նիկոլայ Ազարովը երկրի կառավարության նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:


Հիշեցնենք, դեկտեմբերի 17-ին ռուս-ուկրաինական միջպետական նիստի արդյունքներն ամփոփելուց և երկու նախագահների հանդիպումից հետո, կողմերը մի շարք երկկողմ համաձայնագրեր են ստորագրել:


Մասնավորապես,  կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինային 15 միլիարդ դոլար տրամադրելու,  ինչպես նաեւ ուկրաինական պետական ընկերության համար ռուսական գազի սակագինը հազար քմ-ի դիմաց մինչեւ 268,5 դոլար իջեցնելու մասին:

Նույն շարքից