Սպորտ 

Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից

analitik.am

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին դարձել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Կատալոնական գրանդի հարձակվողը 2017 թվականին վաստակել է 111 միլիոն դոլար: Այս գումարից 84 միլիոնը նա ստացել է հենց ակումբում, մյուս մասը՝ այլ աղբյուրներից:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով անցած տարի վաստակել է 108 միլիոն դոլար: Իսկ եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 90 միլիոն դոլարով:

Նույն շարքից