Տնտեսություն 

Ռուսաստանն արգելել է Հայաստանի կենդանիների ներմուծումը

analitik.am

Ռոսսելխոզնադզորը հունիսի 14-ին ժամանակավոր սահմանափակումներ է հաստատել Հայաստանից կենդանիների ներմուծելու հարցում՝ նպատակ ունենալով պաշտպանվել հատուկ վտանգավոր հիվանդություններից: Այս մասին ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ:

Արգելքը վերաբերում է բոլոր տեսակի կենդանի կենդանիներին, թռչուններին, սողուններին,  երկկենցաղներին և հիդրոբիոնտներին:

Միևնույն ժամանակ չի արգելվել անձնական կենդանիների ներմուծումը: Մասնավորապես խոսքը վերաբերում է շներին, կատուներին, թութակներին և այլն: Սակայն այս դեպքում կենդանիների թիվը չպետք է գերազանցի 2-ը:

Հիշեցնենք, որ ավելի ուշ այս հայտարարությունը ճշգրտվեց: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ անճշտություն է թույլ տվել Հայաստանից Ռուսաստան կենդանիների ներկրման արգելքի մասին նախորդ հայտարարությունում՝ նշելով, որ   միայն պրիմատների դասին պատկանող կենդանիների ներկրմանն է վերաբերում արգելքը:

Նույն շարքից