Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանո Ռոնալդուն երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու համար: Այս մասին հայտնում է El Mundo-ն:
Պորտուգալացին ընդհանուր հայտարարի է եկել քննիչների հետ, ընդունել է իր մեղավորությունը, պարտավորություն ստանձնել վճարել 18,8 միլիոն եվրո՝ խուսափելով բանտում հայտնվելուց:
Պարբերականը նշում է, որ պայմանական պատիժը կարող է փոխվել և Ռոնալդուն կարող է բանտում հայտնվել, եթե 2 տարվա ընթացքում խախտի օրենը: