Տնտեսություն 

Ռուսաստանում միգրանտների դրամական փոխանցումները կարող են հարկել

analitik.am

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է հարկել միգրանտների դրամական փոխանցումները, ինչպես նաև հարկեր գանձել ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից:


«Արտասահմանում  միգրանտների դրամական փոխանցումները հարկվում են: Ինչո՞ւ ենք մենք բաց թողնում այդ գումարները: Նրանք չէ՞ որ այստեղ սոցիալական հարկեր չեն վճարում: Դրա համար պետք է դրամական փոխանցումների համար վճարումների միջոցով դա անել», - հայտարարել է Ժիրինովսկին:


«Նույնն էլ ծննդաբերության դեպքում: Նրանք գալիս են հատուկ ծննդաբերելու նպատակով: Դա էլ է պետք հարկել: Մենք չէ՞ որ ծննդկանին չընդունել չենք կարող, դա անհետաձգելի օգնություն է: Նրանք էլ դրանից օգտվում են, անվճար օգնություն ստանում՝ ոչինչ չտալով սոցիալական կառույցներին», - նշել է ՌԼԴԿ առաջնորդը:


Ավելի վաղ Ժիրինովսկին կողմ էր արտահայտվել միգրանտների աշխատանքից հրաժարվելու մասին եռամյա ծրագիր մշակմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից