Տնտեսություն 

Գիշերային ստուգումներ՝ Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել և ակտեր գրել։

ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաև գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում։

Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական նշեցին, որ 70 գազալցակայան են ստուգել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից