Տնտեսություն 

Լոնդոնի տաքսի ծառայությունը փրկում է նախատոնական խումհարից

analitik.am

Լոնդոնյան Kab-U-To Work տաքսին, որը կազմակերպել է Kabuto Noodles չինական խոհանոցի ռեստորանը, «պայքարում» է հաճախորդների՝ նախատոնական օրերի խումհարի դեմ, գրում է vesti.ru-ն:

 

Ծառայությունից կարող են օգտվել ինչպես քաղաքի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները: Տաքսում հաճախորդներին կառաջարկեն տաք ճաշի բաժին, թարմ քամած նարնջի հյութ, արևային ակնոց, պարացետամոլ և մենթոլի կոնֆետների տուփ:

 

Ինքը՝ տաքսիստը, կփորձի հանգստացնող մթնոլորտ ապահովել մեքենայի մեջ՝ ուղևորին աշխատանքի հասցնելով հաճելի երաժշտության ներքո և ընտրելով առանց խցանումների ճանապարհներ:

 

Ռեստորանն այժմ դիտարկում է նաև Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում նման ծառայություն առաջարկելու հնարավորությունը:

 

Նրանք, ովքեր գնում են երեկույթի, կարող են նախապես տաքսի պատվիրել էլեկտրոնային փոստով կամ Twitter-ով: Փորձնական շրջանում՝ մինչ կաթոլիկ Սուրբ Ծնունդ, նոր ծառայությունը կտրամադրվի անվճար:

Նույն շարքից