Սպորտ 

Կասեցվել է Շիրակ ակումբի անդամությունը ՀՖՖ-ին

analitik.am

Հունիսի 16-ին կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին օրակարգային հարցերը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջից։

Մասնավորապես՝ հաստատվեց ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգը: Որպես անկախ աուդիտոր առաջարկվեց ժողովի հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։ Գործադիր Կոմիտեն քննարկեց նաեւ ՀՖՖ հետեւյալ անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի և «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը  դադարեցնելու հարցը եւ առաջարկեց այն ընդգրկել ժողովի օրակարգում:

Գործադիր կոմիտերի անդամները քննարկեցին նաեւ «Շիրակ» ՖԱ-ի կողմից  ՀՖՖ–ի,  ՖԻՖԱ–ի եւ ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների եւ կանոնակարգերի բազմակի եւ կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածության, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարանների միջոցով լուծելու, ինչպես նաեւ ՀՖՖ հեղինակությունն ամեն գնով վարկաբեկելու փորձերը: Անընդունելի համարվեց «Շիրակ» ՖԱ-ի նման վարքագիծը եւ միաձայն որոշվեց կասեցնել վերջինիս ՀՖՖ անդամությունը և անդամության դադարեցման հարցն ընդգրկել ՀՖՖ առաջիկա հերթական Ժողովի օրակարգ։

Նույն շարքից