Տնտեսություն 

Եվրամիությունը 4,8 մլն դոլար է տվել Հայաստանին

analitik.am

2013 թվականի դեկտեմբերի 14-ին Բազմակողմանի ոլորտային բյուջետային գործառույթների շրջանակներում Եվրոպական միությունը վճարել է 4.8 մլն եվրո Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված Պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման, եւ Եվրոպական միության եւ միջազգային առեւտային չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների դիմաց: Այդ մասին ասվում է Երեւանում Եվրամիության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:


«Այն հանդիսանում է Եվրոպական միության եւ Հայաստանի կառավարության միջեւ 2010 թվականին համաձայնեցված Բյուջետային օժանդակության գործառույթների մի մասը: Բյուջետային օժանդակության ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի կառավարության գանձապետարանի միջոցով:


Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն եվրո, որից 20 մլն եվրոն հանդիսանում է բյուջետային օժանդակություն: Վերոնշյալ՝ 4.8 մլն եվրո վճարումը հետեւում է 2011 թվականի դեկտեմբերին կատարված 8 մլն եվրո վճարմանը կազմելով ընդհանուր առմամբ 12.8 մլն. եվրո: 1 մլն. եվրոն տրամադրվում է որպես տեխնիկական աջակցություն ՀՀ պետական մարմիններին եւ նշյալ ոլորտներում ակտիվ ոչ պետական հաստատություններին: Գործառույթների առաջընթացի գնահատումն իրականացվում է ԵՄ-ն եւ ԵՄ գործակալութունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկերների եւ բոլոր ոչ-պետական դերակատարների կողմից համատեղ:


Հատկապես Պետական ֆինանսների կառավարման ոլորտի առնչությամբ, այս հատկացման շրջանակներում իրականցվող ծրագրի օժանդակությամբ ստեղծվել եւ e-gov.am կայք էջում տեղադրվել է գրանցամատյան՝ արտաքին աուդիտի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:  Ֆինանսների նախարարությունում ծրագրի շրջանակներում ստեղծել է Կենտրոնական ներդաշնակեցման վարչություն, որը պատասխանատու է պետական գնումների եւ պետական ֆինանսների ներքին հսկողության բարեփոխումների ուղղորդման համար: Ծրագիրը օժանդակել է Պետական գնումների բողոքարկումների խորհրդի ստեղծմանը, որը զբաղվում է պետական գնումների հետ առնչվող բողոքներով: Առեւտրին առնչվող ոլորտում ծրագրի օժանդակությամբ կառավարության կողմից ընդունվել է Որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ռազմավարությունը, ընդունվել եւ հրապարակվել է գրանցամատյան մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրություն եւ ենթա-օրենսդրական ակտեր, դատական կանոնակարգեր եւ միջազգային պայմանագրեր:


Վճարման ծավալի նվազումը նշյալ տրանշով հաստատված 6 մլն. եվրո ֆինանսավորման համեմատ պայմանավորված է այն փաստով, որ չեն բավարարվել երկու պայմաններ, որոնք կապված են նորաստեղծ Պետական գնումների բողոքարկումների խորհրդի գործառնական կարողությունների հետ եւ արտաքին աուդիտի ոլորտում առաջարկությունների իրականացման մանրամասների հրապարակմամբ»:

Նույն շարքից