Տնտեսություն 

Նախարար Գրիգորյանն ընդունել է դեսպան Յամադային

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից։

Քննարկվել են էներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին՝  նախարարը շնորհակալություն է  հայտնել Ճապոնիայի  կառավարության կողմից Հայաստանի  էներգետիկայի բնագավառին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առկա  փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական:

Դեսպան Յամադայը կարևորել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով, որ այն նոր ազդակ կդառնա ներդրումների ներգրավման համար:

Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։

Հանդիպման ավարտին դեսպան Ջուն Յամադայը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:

  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Related Articles