Տնտեսություն 

Սուրճը շքեղություն է դառնում Շվեյցարիայում

analitik.am

Շվեյցարիայում հերթական անգամ բարձրացել է սուրճի գինը, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Сafetier-Suisse ասոցիացիան։

 

Այս տարի սուրճի մեկ գավաթն արժե 4.13 ֆրանկ (3.38 եվրո), ինչը 2 ցենտով ավելի է նախորդ շրջանի համեմատ։ Ընդ որում՝ այս ըմպելիքի ամենամատչելի գինը ֆրանսիական Շվեյցարիայում է՝ 3.90 ֆրանկ (3.19 եվրո)։

 

Մատչելի սուրճ կարելի է գտնել Բեռնում, ինչը բացատրվում է աշխարհագրական դիրքով։ Փորձագետները քաղաքում գնային քաղաքականությունն անմիջապես կապում են ֆրանսիական Շվեյցարիայի հետ հարևանությամբ։

 

Ամենաբարձր գինը գրանցվել է Ցյուրիխում։ 

Նույն շարքից