Սպորտ 

Առաջին անգամ վերջին 40 տարում իրանցի կանանց թույլ են տվել ֆուտբոլին հետևել մարզադաշտում

analitik.am

Վերջին 40 տարում առաջին անգամ իրանցի կանանց թույլ են տվել տղամարդկանց հետ հավասար ներկա լինել ֆուտբոլային հանդիպման և հետևել ազգային հավաքականի մասնակցությամբ խաղին, այս մասին հայտնում է Al-Ahram-ը:

Խոսքը Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հունիսի 20-ին տեղի ունեցած Իսպանիայի դեմ հանդիպման մասին է: Իրանցի կանանց թույլ են տվել խաղին հետևել Թեհրանի Ազադա մարզադաշտում տեղադրված մեծ էկրանից: Տոմսի արժեքը եղել է 2 եվրո:

Նախորդ դեպքում՝ Մարոկկոյի դեմ խաղի ժամանակ, կանանց թույլ չէին տվել մուտք գործել մարզադաշտ:

Նույն շարքից