Տնտեսություն 

Կառավարությունը հավանության արժանացրեց ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև արձանագրություն ստորագրելու նախագիծը

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, կայացած կառավության արտահերթ նիստի ժամանակ հավանություն տրվեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև մաքսային տեղեկատվության փոխանցման վերաբերյալ արձանագրության ստորագրման որոշմանը: Նախագիծը ներկայացնող ՊԵԿ ղեկավար Անանյանը նշեց, որ առաջարկվում է արձանագրությունը ստորագրելու կառավարության հավանությունը՝ հաշվի առնելով, որ մյուս երկրներն արդեն ստորագրել են:

Հիշեցնենք, որ 2015-ի մայիսին ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև կնքվել էր ազատ առևտրի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016-ի հունվարի 1-ից: Համաձայնագրի համաձայն պետք է արձանագրություն ստորագրվեր ԵԱՏՄ անդամ երկրների կողմից:

Նույն շարքից