Տնտեսություն 

Վարկերի տույժ-տուգանքները կներվեն. Օրենքն ընդունվեց

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, խորհրդարանը միաձայն՝ 79 ձայնով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքի նախագծով մի շարք փոփոխությունների թվում նաև հնարավորություն է տրվում բանկերին առանց լրացուցիչ հարկային պարտավորությունների ներել  անհուսալի ճանաչված վարկեր տույժերն ու տուգանքները:

Խոսքը վերաբերում է մինչև 2018 թվականի հունիսի 31-ի վարկերին:

Նույն շարքից