Տնտեսություն 

Պետության շահն առաջնային է. Մանե Թանդիլյան

analitik.am

Սկզբունքայնությունը բարեփոխելու նպատակ ունի և եթե քայլեր կան, որոնք ծառայելու են բարեփոխելուն, դա առաջնային է: Այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Թանդիլյանի հրաժարականի դիմումը, և վերջինս շարունակելու է պաշտոնավարել:

Լրագրողների հետ զրույցում տիկին Թանդիլյանը նշեց, որ պետության շահն առաջնային է իր համար. «Ինձ համար առաջնային է կուտակային համակարգի այնպիսի տեսքով ընդունումը, որն ընդունելի կլինի հասարակության լայն շերտերի համար»:

Ինչ վերաբերում է հարցին, թե իր ներկայացրած նախագծում արդյո՞ք պարտադիրի բաղադրիչը լինելու է, նախարարն ասաց, որ կներկայացնի և բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալ. «Հանրության հետ քննարկումների արդյունքում կլինի հանրության համար ընկալելի, ընդունելի տարբերակ»:

Նույն շարքից