Սպորտ 

Արգենտինայի երկրպագուները թքել են գլխավոր մարզչի ուղղությամբ

analitik.am

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում երեկ՝ հունիսի 21-ին, տեղի ունեցած Արգենտինա-խորվաթիա հանդիպման ժամանակ լատինամերիկյան հավաքականի երկրպագուները վիրավորել են հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաուլիին և թքել նրա ուղղությամբ: Այս մասին հայտնում է Diario26-ը:

Երկրպագուները սկսել են իրենց ագրեսիվ պահել խորվաթների 3-րդ գոլից հետո: Նրանք շշեր են նետել և թքել մարզչի ուղղությամբ, հնչել են վիրավորանքներ:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով, և Արգենտինան գրեթե զրկվեց խմբից դուրս գալու հնարավորությունից:

 

Նույն շարքից