Տնտեսություն 

Ոսկու շուկայում ամանորյա խոշոր տուգանքներ են սպասվում

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը շարունակում է ստուգումները «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում՝ «բաղնիքի ոսկու շուկայում»։ «Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, որ այդ բիզնեսով զբաղվողներն էլ են ազնիվ»,- ընկերությունում կատարված ստուգումների արդյունքներից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց նշված տեսչության պետ Լևոն Խալիկյանը։


Անդրադառնալով հայտնաբերված խախտումներին՝ նա նշեց. «Չասեմ ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ և բավականին լուրջ խախտումներ։ Մեզ համար պարզ դարձավ, որ այս մարդիկ ոչ պատշաճ ու ոչ ազնիվ ձևով են աշխատում։ «Ժողովուրդ»-ը Խալիկյանից տեղեկացավ նաեւ, որ «Վաղարշ և որդիներ» ընկերությունն ունի լիցենզիա եւ զբաղվում է  հարգորոշմամբ ու հարգադրոշմմամբ։ Այստեղ նույնպես ստուգումներ են իրականացվում։ Թերեւս սպասվում են ամանորյա «խոշոր տուգանքներ»։

Նույն շարքից