Տնտեսություն 

Հայաստանից և նրա հասարակությունից գողացվել է հազարավոր կիլոգրամ ոսկի. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բացահայտվել են Հայաստանի ընդերքի հրեշավոր թալանի փաստեր:

Հայաստանի ընդերքից արդյունահանվող հանքաքարում ոսկու իրական պարունակությունը մեկ տոննա հանքաքարում 18-21 գրամ է: Մինչդեռ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող հանքերում այդ թիվը երեք անգամ ավելի պակաս է արձանագրվել` ընդամենը 7 գրամ:

Արդյունքում Հայաստանից և նրա հասարակությունից գողացվել է հազարավոր կիլոգրամ ոսկի, որի արժեքն անցնում է հարյուր միլիոնավոր դոլարները: Եվ սա դեռ միայն ոսկու մասով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից