Տնտեսություն 

Էգեմեն Բաղըշն ու այլ թուրք նախարարներ կարող են զրկվել անձեռնմխելիությունից՝ կաշառք վերցնելու պատճառով

analitik.am

Թուրք երկու նախարարի, այդ թվում՝ ԵՄ ինտեգրման հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշին հնարավոր է մեղադրանք ներկայացվի կոռուպցիոն սկանդալի գործով։

 

Ինչպես տեղեկացնում է Zaman-ը, տեղեկություններ են տարածվել, որ նախարարը 1.5 մլն դոլար կաշառք է վերցրել գործարար Ռըզա Զերրաբից։

 

Այլ գործի շրջանակներում նշվում է, որ գործարարն անօրինական ճանապարհով Գանայից 1.5 տոննա ոսկի է ներմուծել Թուրքիա՝ «Հալդ Բանկի» միջոցով։

 

Ասվում է, որ այդ գործարքի կայացմանը միջնորդել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը։ Վերջինս  մեղադրվում է 106 մլն թուրքական լիրա (53 մլն դոլար) կաշառք վերցնելու համար։

 

Թուրքիայի գլխավոր դատախազությունն արդեն քննարկում է 4 նախարարների՝ ՆԳ նախարար Մուամմեր Գյուլերին, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանին, ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին և Շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքդարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Նույն շարքից