Սպորտ 

Իսպանացի ֆուտբոլիստը վիրավորել է իրանցի ֆուտբոլիստի մորն ու քրոջը

Իրանի հավաքականի պաշտպան Մորտեզա Պաուրալիգանջին պատմել է, որ Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Իսպանիայի դեմ խաղի ժամանակ իսպանացիների հարձակվող Դիեգո Կոստան վիրավորել է իր մորն ու քրոջը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Սինա Սեմիանը:

«Դիեգո Կոստան ամբողջ խաղի ընթացքում անիծում էր իմ կյանքում եղած բոլոր մարդկանց: Այն, ինչ նա ասում էր, զզվելի էր»,-հայտարարել է ֆուտբոլիստը՝ նշելով, որ իսպանացին, նայելով իր աչքերին, վիրավորել է իր քրոջն ու մորը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվել էր իսպանացիների հաշվով՝ 0:1 հաշվով:

 

Նույն շարքից