Տնտեսություն 

Ամերիաբանկը խթանում է Հայաստանում հյուրանոցային ոլորտի զարգացմանը

analitik.am

Վերջերս Երևանում բացվեց «Hyatt International» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, որն առաջինն է տարածաշրջանում: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլոր, որից ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից: 

Ինչպես վկայում են «Ամերիա» խորհրդատվական ընկերության փորձագիտական հետազոտությունները, Հայաստանն աստիճանաբար իր ուրույն տեղն է զբաղեցնում զբոսաշրջության շուկայում: Վերջին 5 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը (CAGR) Հայաստանում կազմել է 8,6%: Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է զբոսաշրջության ակտիվ զարգացման սկզբնական փուլում, ժամանումների նման տեմպը բավականին բարձր է գնահատվում:

 

Աճում է նաև Հայաստանը որպես հանգստավայր դիտարկող մարդկանց թվաքանակը: Հետազոտության արդյունքում բացահայտվել է նաև, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծացել է հյուրանոցային ցանցի զբաղվածության աստիճանը: Միայն 2012թ. Հայաստան է այցելել 843,830 զբոսաշրջիկ, և այդ թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 11%-ով: 

Նոր բրենդի մուտքը Հայաստան կնպաստի հյուրանոցային ոլորտում մրցակցային դաշտի մեծացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նույն շարքից