Հիշում եմ և պահանջում 

Հայկական Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում

analitik.am

Նախօրեին ռուսական պետական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվել է Միխայիլ Ժեբրակի «Հայկական Մոսկվա»  («Москва армянская») հաղորդումը:

Մոտ կեսժամանոց հաղորդման ընթացքում պատմվում է  Մոսկվայի հայ համայնքի մասին, որը  բնաչության թվով չորրորդն է, այն հսկայական դերի մասին, որը այն դարերի ընթացքում ունեցել է քաղաքի կյանքում: Ներկայացվել են մինչհեղափոխական, խորհրդային եւ ժամանակակից շրջանում հայերի կյանքի եւ գործունեության վերաբերյալ հետաքրքիր փաստեր: «Մի կողմից հայերը հեշտությամբ են հարմարվել Մոսկվայի կյանքին, ձուլվել:  Հայ վաճառականները Կիտայ-քաղաքում  առեւտրով են զբաղվել XV դարից, ունեցել են ռուսական անուններ, եւ վաճառականներ Տարասովների ու Լիանոզովների մոտ միայն պատմաբանը կարող է հայկական արյուն գտնել»:

Նույն շարքից