Հունիսի 26-ին Արգենտինայի հավաքականը բարդագույն խաղում կարողացավ առավելության հասնել Նիգերիայի հավաքականի դեմ խաղում և հնարավորություն ստացավ շարունակել պայքարը ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Լատինամերիկյան հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին, ինչպես պնդում են լրատվամիջոցները, ոչ միայն դարձավ իր թիմի գոլերից մեկի հեղինակը, այլ նաև վերածվեց խաղացող մարզչի, հրահանգներ տալով իր թիմակիցներին:
Բացի դրանից TyC Sports պարբերականի լրագրողները նկատել են, թե ինչպես է արգենտինացիների գլխավոր մարզիչ Խորխե Սամպաուլին հենց խաղի ժամանակ խորհրդակցում Մեսսիի հետ:
Հանդիպման 80-րդ րոպեին Սամպաուլին Մեսսին հարցրել է՝«Փոխարինման դուրս բերե՞մ Կունին» (Սերխիո Ագուերո): Մեսսին գլխով համաձայնության նշան է տվել: Միայն դրանից հետո տեղի է ունենում փոխարինումը:
Հիշեցնենք, որ հանդիպման որոշիչ գոլի հեղինակը դարձավ Մարկո Ռոխոն: