Նոյեմբերի 9-ին Կահիրեում կկայանա «Կահիրեի միջազգային կինոփառատոնը», որի մեկնարկը կտրվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված "The cut" ֆիլմով: Ֆիլմի ռեժիսորն է Ֆեյվ Աքինը:
Ֆիլմը նկարահանված է Հայոց ցեղասպանության փաստերի վրա, ֆիլմի հերոս Նազարեթ Մանուկյանը, ով Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածի պատճառով ենթարկվում է բազմաթիվ չարչարանքների և հեռացվում իր հարազատ գյուղից : Նա կորցնում է իր ընտանիքը, սակայն իմանում է, որ իր աղջիկները ողջ են և սկսում է ամբողջ աշխարհով ման գալ իր աղջիկներին:
«Կահիրեի միջազգային կինոփառատոնը» հայտնի է ամբողջ աշխարհում, այն տեղի է ունենում ամեն տարի: Այս փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1976 թվականին և առաջինն է եղել, որը նշվել է արաբական աշխարհում: Այս փառատոնը չի անցկացվել միայն 2011 և 2012 թվականներին՝ երկրում քաղաքական անկայունության պատճառով: