Տնտեսություն 

Դադարեցվելու է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը դադարեցնելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Որոշման համարձայն,դադարեցվում է  «ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը: Նման որոշման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով,  որ ընկերությունը ցանկություն է հայտնել դադարեցնել իր գործունեությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում որպես շահագործող:

«ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ հանդիսանում է «Մերիդիան» ԱՏԳ շահագործող 2016 թվականի մարտի 24-ից։  Ընկերությունն որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը «Մերիդիան» ԱՏԳ տարածքում և շարունակել իր գործունեությունը ազատ տնտեսական գոտու տարածքից դուրս։

Նույն շարքից