Տնտեսություն 

Բազմաբնակարան բնակելի շենք, «BMW X5 3.0 I». Նորանշանակ մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 1–ին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան  է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ: Դրամական միջոցները հունիսի 1–ի դրությամբ եղել են 350 հազար դրամի չափով, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով: Վերջինը ստացվել է աշխատավարձից: Ռոմանոս Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախորդ տարի եղել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորական թեկնածու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից