Տնտեսություն 

Արդարադատության նախարարը լուռ հավանություն է տալիս կենսաթոշակային բարեփոխումներին

analitik.am

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի ցանկանում մեկնաբանել կենսաթոշակային բարեփոխումների հարցը: Նա իր տեսակետը հայտնել է դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանն ուղղված քննադատության և այդ առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու հարցին:


 «ՍԴ-ում քննարկվող հարցերն ընդհանրապես չեմ մեկնաբանում: Բայց եզրակացությունները կարող եք ինքներդ անել. նախարարը, լինելով կառավարության անդամ, օրենքի դեմ չի արտահայտվում»,- հայտարարել է Հրայր Թովմասյանը՝ հիշեցնելով, որ երբ ինքն ինչ-որ բանին դեմ է, միշտ կարծիք է հայտնում:


ՍԴ-ում «գազային համաձայնագրերի» քննարկման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարը հայտարարել է, որ ինքն էլ արմատներով ՍԴ-ից է եւ աշխատանքն այնտեղից է սկսել: «Չեմ մեկնաբանում ոչ թե այն պատճառով, որ հայրական տան վրա քար չեն նետում, պարզապես պաշտոնյայի համար ճիշտ չէ պետական մարմնի որոշումը մեկնաբանելը: Եթե ազատ նկարիչ կամ փորձագետ լինեի, կարող էի կարծիքս հայտնել: Բայց ՍԴ որոշումը կայացվել է, հարցը փակված է»,- ասել է Թովմասյանը:


Հիշեցնենք, 2014թ. հունվարի 1-ից Հայաստանն անցնում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի, ինչը վրդովվեցրել է բնակչությանը:

Նույն շարքից