Հիշում եմ և պահանջում 

Եվրատեսիլ 2015(Հայաստան). Մի ժխտիր

Փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Եվրատեսիլ 2015-ում Հայաստանը ներկայացնելու համար ձևավորվել է Genealogy սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներ ունեցող կատարողներ են աշխարհի բոլոր մայրցամաքներից, իսկ 6-րդ անդամը՝ Հայաստանից։


Այդ հայ

տարարության մեջ նաև նշվում է, որ երգը կոչվելու է «Don't Deny»։ Հայտարարությանը հաջորդող օրերին արդեն խմբի անդամների անունները հրապարակվում են տարբեր լրատվամիջոցների կողմից, սակայն Հանրային հեռուստաընկերությունը դրանք պաշտոնապես հայտարարում է տարբեր օրերի՝ հետևյալ հերթականությամբ․Եսայի Ալթունյան (Եվրոպա), Թամար Կապրելյան (Ամերիկա), Վահե Թիլբյան (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյան (Ասիա), Մերի-Ջին Օ'Դոհերթի(Ավստրալիա)։



Խմբի ստեղծման գաղափարը անվանելով «նորարական», Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրել է, որ 2015-ին Հայաստանի ուղերձը լինելու է «խաղաղություն, միասնություն և հանդուրժողականություն»։ Կայքը նաև գրել է, որ այս գաղափարը մեկ բեմում միավորում է հայ նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունից հետո։ Խմբի 5 անդամները զուգակցվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ` անմոռուկծաղկի 5 թերթիկների հետ, որոնց համախմբում է խմբի հայ անդամը։



2015 թվականի մարտի 6-ին հայտնի է դառնում, որ երգի պրեմիերան կայանալու է մարտի 12-ին։ Երգի բառերը գրվել են Իննա Մկրտչյանի կողմից, իսկ երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, ով նախկինում նաև աշխատել է Եվրատեսիլ 2010-ում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասի «Apricot Stone»երգի վրա։


Նույն շարքից