Տնտեսություն 

ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնել է, որ հարցաքննվել է և պատրաստ է նորից ներկայանալ հարցաքննության

Այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հայտարարեց, որ համաձայն համապատասխան ծանուցագրի, եղել է ԱԱԾ-ում և հարցաքննվել, իսկ եթե անհրաժեշտություն լինի, նորից կներկայան և կտա գործին վերաբերող հարցերի պատասխանները, որոնք ունի:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալը հարցաքննության էր կանչվել սուպերմարկետների հետ կապված գործի շրջանակներում:

Հարցին, թե ինչ փուլում է գտնվում գործը, Մաշադյանը չպատասխանեց՝ հայտարարելով, որ այն գտնվում է նախաքննության ընթացքում:

ՊԵԿ նախագահի տեղակալը նաև չկարողացավ գնահատականներ տալ՝ արդյո՞ք իր տված պատասխանները բավարարել են իրավապահներին, թե ոչ՝ միայն նշելով, որ հարցաքննության է կանչվել, քանի որ ունեցել է ինֆորմացիա, որը վերաբերել է ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործին:

Անդրադառնալով սուպերմարկետների թեմային՝ Մաշադյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ կազմակերպության արտոնություններ չի տվել, որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվառման մասով պայմանավորվածություններ ձեռք չի բերել, չի իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք մեկ տարածքում են գործել՝ երկու և ավելի կազմակերպիչների կողմից:

ՊԵԿ նախագահը հրաժարվեց պատասխանել հարուցված քրեական գործի մասին հարցերին՝ նշելով, որ այդպիսով կխախտի նախաքննության գաղտնիությունը:

 

Նույն շարքից